Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Վան Գալը հավատում է

Վան Գալը հավատում է
23.01.2016 | 12:29

«Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հավատում է, որ իր գլխավորած թիմը դեռ ունակ է մնալ չեմպիանական մրցավազքի ծիրում: Ասենք, որ ներկա պահին թիմը աղյուսակի հինգերորդ հորիզոնականում է և առաջատարից հետ է մնում յոթ միավորով: «Պրոբլեմն այն է, որ մեզնից առաջ է չորս թիմ: Համապատասխանաբար պետք է շրջանցել դրանցից յուրաքանչյուրին: Դա դժվար կլինի, սակայն ամեն ինչ հնարավոր է: Հարկավոր է հավատալ, այնժամ հնարավորություն հաստատ կլինի: Թիմի առաջատարները խաղում են հսկայական ճնշման տակ: Մենք նման վիճակ ունեցել ենք նախորդ մրցաշրջանում, երբ արտագնայում «Չելսիի» հետ խաղացինք հսկայական ճնշման տակ ու չկարողացանք հաղթել: Վստահ եմ՝ եթե այդ խաղում կարողանայինք երեք միավոր շահել, ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր», -ասել է նա այսպիսի անդրադարձ կատարելով անցյալին:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ